8 Մայիսի, 2024

Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մինչ քպականների անփառունակ իշխանության գալը, նիկոլի շեշտած՝ առաջադեմ, ազատասեր ու ինքնասեր հայ ժողովուրդը մայիսի 8-ին և 9-ին նշում էր չորս տոն՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը, Արցախի բանակի կազմավորումը, Շուշիի ազատագրումը և Երկրապահի օրը: Այո՝ նշում էր…

Հիմա չկա Արցախի բանակ, որտեղ ժամանակին հպարտորեն ծառայել եմ ես, չկա Շուշին, ԵԿՄ-ն մուտացիայի է ենթարկվել, քանի որ նրա առանձին ստորաբաժանումներ վերածվել են պատժիչ, խուլիգանական խմբերի, թեքվել, սեփական ժողովրդին են հարվածում, հայերիս գիտակցության մեջ դեռևս թարմ ու հերոսական, ազգային արժանապատվության կարևորագույն դրսևորում է եղել ու կա Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը, բայց վստահ եմ, որ դրա խորհուրդն էլ է պղծվելու, մեկնաբանելով, թե «ոնց են կարողացել ռսի լծի տակ կռվել», «զոհվել հանուն ոչնչի»…

Արդեն այսօր ժամանակին Սերժ Սարգսյանի կողմից հաստատած «Հարսանիք լեռներում» անվանումը ստացած օպերացիայի քարտեզը փոխարինվել է «Նահանջ լեռներից» օպերացիայի քարտեզով, որտեղ տարբեր գունավորումներով, գծագրումներով զուտ պատկերված են թուրքերին նվիրաբերվող տարածքները… դա է սրանց օպերացիան…

Հայ ժողովրդի համար առանձնակի խորհուրդ ունեցող մայիս ամիսն էլ է հարամել, հիմա եկել, խոսում է ժողովրդի ազգային արժեքներից, ինքնասիրությունից…»։

kotayk

Լրահոս