11 Ապրիլի, 2022

Ես զրահապատ մեքենա չունեմ, ինձ երեք մեքենա չի ուղեկցում և այդ մեքենան չարժե 200․000 դոլար, արժե ավելի քիչ։ «Ազատություն TV»-ի հետ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին՝ ինչո՞ւ է թանկարժեք մեքենաներ գնում պետբյուջեի հաշվին, եթե այդ գումարը կարող է հատկացվել բանակում որոշ խնդիրներ լուծելու համար.

«Ես ինձ մեքենա չեմ գնում, ես մեքենա չեմ վարում, այդ հնարավորությունը չունեմ և հաճախ այդ որոշումների հետ որևէ կապ չունեմ։ Կան չափանիշներ, որոնք պետք է լինեն բարձրաստիճան պաշտոնյաներին ուղեկցելիս, դա արագությունն է, մեքենայի ճկունությունն է և այլն։ Ինձ երեք մեքենա չի սպասարկում և չի ուղեկցում, պետությունը ունի որոշակի արարողակարգեր, ես փորձում եմ հրաժարվել գրեթե ամեն ինչից, ինչը օրենքը մեզ չի արգելում։ Ինձ սպասարկող մեքենան զրահապատ չէ, եթե լիներ զրահապատ, մեքենայի գինը կլիներ մոտ 550․000 դոլար, ես հրաժարվել զրահապատի գաղափարից»,-ասել է Սիմոնայնը:

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ պետական պաշտոնյա դառնալուց հետո իր կյանքի որակը փոխվել է դեպի վատը։

«Ընթացիկ խնդիրը լուծելուց 550 հազար դոլար տալու փոխարեն` ես իմ անվտանգությունը դրել եմ մի կողմ` չնայած նրան, որ ինձ ամեն օր սպառնում են սպանել, ես ասել եմ` կարևոր չի դա, դնենք մի կողմ, մենք չենք կարող մեզ շատ ավելի մեծ ծախս թույլ տալ», – ասաց Ալեն Սիմոնյանը:

kotayk

Լրահոս