11 Ապրիլի, 2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մարիուպոլ քաղաքում տեղի ունեցած մարտերի ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել։

«Ամենավատ իրավիճակը Մարիուպոլում է՝ մեր հարավային նավահանգստային քաղաքում, որը մարտի 1-ից արգելափակված է ռուսական զորքերի կողմից։ Կես միլիոնանոց քաղաք էր։ Զավթիչները փակել են այն և թույլ չեն տալիս այնտեղ ջուր և սնունդ տանել։ Նրանք փորձել են գրավել այն ամենադաժան ձևով`պարզապես ոչնչացնել այն ամենը, ինչ կա քաղաքում:Մարիուպոլն ավերվել է, կան տասնյակ հազարավոր զոհեր»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը ցանկանում է ցուցադրաբար ոչնչացնել Մարիուպոլը։

 

kotayk

Լրահոս