8 Փետրվարի, 2023

Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ազատ գյուղում զորամասի կացարանի հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողներից 13-ի ծնողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը:«Այդտեղ կենդանի մնացածներից որոշների վարքագիծը հակասում է այն շրջանառվող վարկածին։ ծնողների կողմից խնդիր է բարձրացվել, որ դեպքին նախորդած ժամանակահատվածում սպաների և զինծառայողների միջև եղել են անհարթություններ, հակասություններ ու վեճեր. «Այս պահին կհաստատեմ այդ տեղեկությունները Եղիշե Հակոբյանի (ողջ մնացած կապիտանի մասին է խոսքը-խմբ) մասով։ Բայց այստեղ շատ լուրջ խնդիր կա, մասնագիտական հարթությունում պետք է տեսնենք կապը՝ վեճերի ու հրդեհի միջև, արդյո՞ք դրանց մեջ առկա է պատաճառահետևանքային կապ, թե ոչ։

Մեկ հանգամանք ևս կա․

Ի՞նչ բուն պարտականություններ են կատարել այդ երեխաները, ինչ ծառայություն են իրականացրել, ինչ տեխնիկայի, միջոցների են տիրապետել։ Ծնողների մոտ մտավախություն կա, որ երեխաների գործառութային վարքագծով պայմանավորված նրանց կողմից տիրապետվող ինֆորմացիան կարող էր նրանց դարձնել թիրախ և լիկվիդացիայի պատճառ։ Այսինքն նրանք տիրապետել են որոշակի ինֆորմացիայի ու այդ հանգամանքը դարձել է նրանց մահվան պատճառ: Բայց սա ընդամենը ծնողների մտավախությունն է»,- ասաց փաստաբանը»։

kotayk

Լրահոս