19 Մարտի, 2022
ArmDaily.am-ի հետ զրույցում Ուկրաինայի Խարկով քաղաքի ՀՀ հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանն ասաց, որ իրավիճակը քաղաքում շարունակում է նույնը մնալ:

Ուկրաինական զինված ուժերը շարունակում են կատաղի դիմադրություն ցույց տալ ՌԴ զորամիավորումներին:

«Քաղաքի որոշ հատվածներում առաջվա պես շարունակվում են ռմբակոծությունները, իսկ Խարկովշինայում կան վայրեր, որտեղ համեմատաբար հանգիստ է ու ռմբակոծություններ տեղի չեն ունենում»,-ասաց Հովհաննիսյանը:

ՀՀ հյուպատոսի օգնականը նշեց, որ բնակչության շրջանում կամավորներն են կարիքավորներին սնունդ, ջուր և անհրաժեշտ դեղամիջոց բաժանում:

kotayk

Լրահոս