21 Դեկտեմբերի, 2021

2021 թվականի ընթացքում տարբեր սպորտաձևերից աշխարհի և Եվրոպայի առաջնություններում չեմպիոններ դարձած և մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին և նրանց մարզիչներին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ընդունել ու պարգևատրել են քաղաքային իշխանության ներկայացուցիչները՝ գլխավորությամբ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի:

Մինչ պարգևատրումը, Վարդգես Սամսոնյանը ողջունել ու իր երախտիքի խոսքն է հղել մարզիկներին, խոսել նրանց արդյունքների ու հետագա սպասելիքների մասին:

Վարդգես Սամսոնյանն իր խոսքում ընդգծել է, որ մշտապես կանգնած են մարզական ոլորտի կողքին և հնարավորության սահմաններում ամեն ինչ անելու են այս ոլորտում առկա խնդիրների վերացման, ոլորտի առավել զարգացման համար։

Նշենք, որ պարգևատրվել է 17 մարզիկ և 14 մարզիչ: Պարգևատրումների համար ավագանու որոշմամբ հատկացվել է մոտ 12 մլն դրամ:

kotayk

Լրահոս