20 Դեկտեմբերի, 2021
Հանրային Հեռուտաընկերության հեռուտամեկնաբան Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր Եվրատեսիլում Հայաստանի հաղթանակին ու նշել, որ հեռուստամեկնաբան, Ազատագրական շարժման հիմնադիր անդամ Նաիրի Հոխիկյանն ու ԱԺԲ խորհրդի անդամ, քաղաքագետ Արա Պապյանը կդիմեն դատարան։
«Արա Պապյանը, Հոխիկյանը և Yerkir.am ը շուտով կդիմեն դատարան, մանկական Եվրատեսիլի արդյունքները վերանայելու պահանջով։
Ոչ թրքացմանը` կարճ մեկնաբանել են նրանք իրենց քայլը»,-ասվում էր Պետրոս Ղազարյանի գրառման մեջ։

ArmDaily.am-ի հետ զրույցում Հոխիկյանն ասել է , որ Եվրատեսիլի մասին բառ անգամ չի խոսել կամ հրապարակում չի արել։

«Նախ ես Եվրատեսիլի մասին բառ անգամ ոչ խոսել եմ, ոչ հրապարակել եմ՝ բացարձակ, միակ դեպքը, երբ մանկական Եվրատեսիլում մեր հայ երեխայի ներկայացրած երգը լսել եմ, երբ մասնակցել եմ միջոցառման՝ դա եղել է Արցախի Կարմիր շուկայում մի միջոցառման ժամանակ, դպրոցականները այդ երգի ուղեկցությամբ պարել են և ես էլ ծափահարել եմ իրենց։ Այսինքն, ընդհանրապես այդ երգի, Եվրատեսիլի հետ կապված ես բացարձակ որևէ խոսք չեմ ասել և չեմ գրել»,- նշել է Հոխիկյանը։
Ազատագրական շարժման համակարգողն ասել է , որ թե ինչի՞ համար Պետրոս Ղազարյանն այդպիսի բարբաջանք գրել, դա ուղղակի խոսում է այն մասին, որ Պետրոս Ղազարյանը պարզապես հերթական պատվերն է ստացել իրեն վարկաբեկելու համար։
«Պետրոս Ղազարյանը պարզապես հերթական պատվերն է ստացել ինձ վարկաբեկելու, իմ դեմ ինչ-որ արշավ տանելու և այդպիսի բառացիորեն բարբաջանք է տանում։ Պատվերը գալիս է կառավարությունից, իշխող կուսակցությունից, իսկ Պետրոս Ղազարյանը, քանի որ իր կենսագրությունն է ցույց տալիս, որ ով եկավ իշխանության, ինքն այդ իշխանության հետևից վազում է՝ խաչ քաշելով բոլոր տեսակի բարոյական նորմերի վրա։ Հիմա այդ մարդը ամենաանբարոյական, ամենակեղտոտ սրիկայությունն է անում իմ դեմ։ Բայց ես իրեն խոստանում եմ՝ ինքը դա չի մարսելու։ Կար ժամանակ ես պարզապես քայլ չէի անում իրեն փչացնելու համար, չնայած ինքը տեղից փչացած է՝ չես կարող փչացնել նրան, ով արդեն փչացած է, բայց ամեն դեպքում ոչինչ չէի անում՝ հաշվի առնելով, որ իրար հետ մի տասը տարի աշխատել ենք։ Բայց, եթե այդ մարդը բարոյական որևէ նորմ չունի, ուրեմն ես իր մասին այնքան բաներ կպատմեմ ու կխոսեմ, իր կենսագրության մասին, որ ինքը ուղղակի ասելիք չի ունենա։
Էլ չեմ ասում, որ իր փոխարեն նորմալ մարդը դրանից հետո պետք է ուղղակի հեռանա մարդկային հասարակությունից։ Ինքը հատեց բոլոր սահմանները՝ ես սկսելու եմ իրեն փչացնելու գործընթաց, չնայած նորից եմ ասում՝ անհնար է փչացնել փչացածը, բայց կոնկրետ ես անցնելու եմ հստակ գործողությունների։ Այդ թվում նաև իրեն քարշ եմ տալու դատարան՝ իր արած հայտարարությունների համար քարշ եմ տալու դատարան և իր արած այդպիսի կեղծ, զրպարտիչ հայտարարությունների համար ինքը պետք է պատասխան տա»,- նշել է Հոխիկյանը։
ArmDaily.am
 
kotayk

Լրահոս