5 Մարտի, 2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը թույլ է անվանել։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:

«Այսօր տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը՝ թույլ գագաթաժողով, շփոթված գագաթնաժողով, գագաթնաժողով, որտեղ երևում է, որ ոչ բոլորն են Եվրոպայի ազատության համար պայքարը համարում թիվ մեկ նպատակը»,- ասել է նա տեսաուղերձում:

Զելենսկու խոսքով՝ ՆԱՏՕ-ն կանաչ լույս վառեց ուկրաինական քաղաքների ու գյուղերի ռմբակոծման համար, և միակ բանը, որ դաշինքն արել է, դա 50 տոննա դիզելային վառելիք տրամադրումն է:

kotayk

Լրահոս