17 Հուլիսի, 2022

Արմենի մահը քաղաքական սպանություն էր: Այս մասին այսօր` հուլիսի 17-ին, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողության ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Ոչ միայն քաղաքական շինծու գործ էր, քաղաքական կալանավորում էր, քաղաքական դատավարություն էր, այլ նաեւ քաղաքական սպանություն էր: Արմենիմահը քաղաքական սպանության դրսեւորում էր, ես ավաղ այնպիսի ակնկալիք չունեմ, որ Արմենի մահը կարող է դառնալ այն վերջին ապտակը այն կառույցներին, որոնք որ պիտի ուշքի գան եւ հայտարարված արժեքներին համահունչ առնվազն ձեւ տան, որ քաղաքականություն են իրականացնում: Բոլոր դեպքերում, նման սպանությունները ոչ ոք չի մարսում, այդ սպանության մեղավորները անպայման պատժվումեն, կամ մարդկանց կողմից, կամ օրենքով, կամ Աստծո կողմից: Արմենի նման ինտելեկտուալ կորցնելը մեծ կորուստ է հայ հասարակության, հասարակաքաղաքական դաշտի համար, իր ընտանիքի համար»,-ասաց նա:

Աշոտյանի խոսքով` մենք ապրում ենք մի սարսափելի դարաշրջանում, երբ մահն էլ է դառնում ռեալիթի շոու. «Մենք տեսանք Արմենի մահը ուղիղ եթերում, նա ժպտում էր, պայքարում էր, հետո ուղիղի եթերում վատացավ, հետո ուղիղի եթերում մահացավ, այդպիսին է դարձել կյանքը»:

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մահացել էր հուլիսի 15–ին, դատարանի դահլիճում: Նշենք, որ Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ մայիսի 17-ից, չնայած բազմաթիվ ահազանգերին, որ ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ:

 

kotayk

Լրահոս