10 Փետրվարի, 2023

Էս կողմից մեր ընդդիմադիր գործընկերներն են, էս կողմից մեր իշխանական, երկուսն էլ ունեն լավ տնտեսագետներ, ոչինչ չունեմ ասելու։ ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը՝ անդրադառնալով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին, որով առաջարկվում է ֆինանսական կազմակերպություններին արգելել արտարժույթներով վարկեր տրամադրել:

«Ես էլ քիչ թե շատ գյուղացի տղա եմ, ու հասկանում եմ։ Էն 30-ով, որ մարդիկ վերցնում ու 60-ով փակում էին՝ ոչ ոք չէր ասում՝ բա մարդիկ ո՞նց են փակելու էդ վարկը։ Մարդիկ մի գիշերվա մեջ սննկացան՝ զրոյական կարգավիճակ վերցրեցին»,- ասաց պատգամավորը։

Նա նկատեց, որ չգիտի, թե ինչ արդյունք կարող է տալ նախագիծը, բայց ավելի լավ է ժողովրդին դրանից զերծ պահել։

«Ես գյուղացի տղա եմ, կարող ա էդքան էլ լավ չեմ հասկանում, բայց ավելի լավ ա ժողովրդին էս դոլարիզացիա ա, ինչ ա՝ դրա մեջ չխառնենք»,- ասաց նա:

 

kotayk

Լրահոս