1 Մարտի, 2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Հայաստանում ժողովրդագրական ներկայիս իրավիճակին։

«Հայաստանում ներկայիս իրավիճակի տպավորությունս դառն էր։

Մենք ժողովրդագրական իրավիճակի խնդիր ունենք շատ երկար ժամանակ, բայց մի լավ նորություն կար։ Հետազոտության արդյունքներն ասում էին, որ ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում կարող էինք ժողովրդագրական դինամիկայի մեջ էական, շոշափելի և տեսանելի փոփոխություն մտցնել։

Ըստ էության, հիմնական մոտեցումն այն է, որ ժողովրդագրական վիճակի բարելավման համար կարևորագույն հանգամանքը որակյալ կյանքի ու միջավայրի ստեղծումն է»,- նշել է Փաշինյանը։

Shabat.am

kotayk

Լրահոս