Այսօր մայիսի 19-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մինսկի փողոցի շենքերից մեկի բակում տղամարդու դի կա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, նշված վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները:
Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 32-ամյա Մամիկոն Օ-ն է, որը, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն է գործել նշված շենքի 6-րդ հարկի պատուհանից ցած նետվելու միջոցով։
Փաստի առթիվ ավագ քննիչը նյութեր է նախապատրաստում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում դիակի դատաբժշկական։
Կայքի տեղեկություններով մահացած Մամիկոն Օ-ն ծառայում էր ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, կոչումով կապիտան էր։
6