20 Դեկտեմբերի, 2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Россия сегодня» մեդիախմբի եւ RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանով՝ լրագրության զարգացման գործում ունեցած ավանդի համար, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով համապատասխան հրամանագիրը, որը տեղադրված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալի կայքում:

«Հայրենական լրագրության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, հասարակական նշանակության միջոցառումների նախապատրաստմանն ու անցկացմանը ակտիվ մասնակցության համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3 – րդ աստիճանի շքանշանով պարգևատրել Մարգարիտա Սիմոնովնային՝ «ТВ-Новости» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության գլխավոր խմբագրին, քաղաք Մոսկվա», – ասված է փաստաթղթում:

Լրահոս