Բլոգեր Միքայել (Միկա) Բադալյանը կկալանավորվի։ Նա այդ մասին հայտնել է տելեգրամյան իր ալիքում հրապարակած տեսաուղերձում։
«Դատարանը մասնակի բավարարել է դատախազության պահանջը` ինձ կալանավորել են մեկ ամսով։ Այժմ գնում եմ Քննչական կոմիտե, որտեղից պահակախումբը ինձ կտանի»,– ասում է Բադալյանը։
Բլոգերն իր ազատազրկումը որակում է որպես քաղաքական որոշում, որում իրավական որևէ հիմք չկա։
«Սա քաղաքական ճնշման փորձ է։ Մեր բողոքը փորձում են կոտրել։ Բայց չարաչար սխալվում են։ Նրանք մեզ կոտրել չեն կարող։ Դժգոհությունն ավելի կուժեղանա, մեր ազգը իմաստուն է, և մենք անպայման կհասնենք արդյունքի»,– նշում է Բադալյանը։
10