1 Հունիսի, 2022

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հունիսի 1-ին ԱԺ-ում ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև իր ստացած պարգևավճարներին: Նա մասնավորապես, ասել է.

 «Ժողովուրդ ջան, ձեզ ինչի՞ է թվում, որ մենք մինչև նախարար կամ պաշտոնյա դառնալը սոված մեռնում էինք, մենք շատ ավելի լավ էինք ապրում, հատկապես ես»:

Ներկայիս շատ պաշտոնյաներ են նշում, որ իրենք նախկինում ավելի բարձր աշխատավարձ են ստացել, ավելի բարեկեցիկ կյանքով են ապրել, հիմա իրենց զոհաբերում են և ծառայում հայրենիքին: Անդրադառնանք կոնկրետ Գնել Սանոսյանին:

Պաշտոնական վիճակագրությամբ նա նախկինում եղել է աշխարհագրության ուսուցիչ, ապա դասախոս: 2018-ի մայիսին նշանակվել է բնապահպանության նախարարի տեղակալ:

Ըստ պաշտոնյանների եկամուտների պետական ռեգիստրի տվյալների պաշտոնը ստանձնելիս իր հաշվին Սանոսյանը ունեցել է 1,100,000 դրամ և 90 000 ռուբլի, աշխատավարձի չափը նշված է եղել 41,650 դրամ: Հետագա տարիներին Սանոսյանը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը, հիմա արդեն դարձել է նախարար:

Ըստ վերջին 2020 թվականի տարեվերջին ներկայացրած հայտարարագրի Սանոսյանի եկամուտները կազմել են 618,857 դրամ բանկային հաշվին, իսկ կանխիկ ունեցել է 1,800,000 ՀՀ դրամ և 70,000 ռուբլի: Մեկ տարվա աշխատավարձի չափը կազմել  10,671,809 դրամ:

Yerevan. Today

 

Լրահոս