Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Լեհաստանի Լոձ քաղաք, որտեղ Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի երրորդ տուրի շրջանակում կմրցի Ուկրաինայի ընտրանու հետ։
Հավաքականը կհանգրվանի «Վիեննա Հաուս Անդելս Լոձ» հյուրանոցում:
Հավաքականի 28 ֆուտբոլիստները Լոձ են մեկնել Գլազգոյից։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հիշեցնում են, որ Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 17:00-ին:
10