12 Հունիսի, 2022

ՔՊ պատգամավորներից Ռուբեն Ռուբինյանը շուտով կտեղափոխվի նորակառույց բնակարան, որը ձեռք է բերել նախորդ տարի: Ռուբինյանը, ում աշխատանքային գործունեությունը սկսվում է 2018 թվականից և միանգամից փոխարտգործնախարարի պաշտոնից, առաջին անգամ աշխատանքի գնալու ժամանակ պաշտոնապես իր հաշվին ունեցել է ընդամենը 500 հազար դրամ գումար:

Կարճ ժամանակահատվածում սրընթաց կարիերայի աճ ունեցած Ռուբինյանն արդեն 2020 թվականին իր բանկային հաշվին ունեցել է 14 միլիոն դրամ գումար: Հենց այդ ժամանակահատվածում էլ, ինչպես տեղեկանում ենք, նա ընդգրկվում է այն հանրային ծառայողների ցուցակում, որոնք պետք է բնակարան գնեն նոր կառուցվող բազմաբնակարան շենքում: Ի դեպ, Ռուբեն Ռուբինյանն ընդգրկվում է առաջնահերթ կարգով, թե ինչ պարամետրեր են հաշվի առնվել, սակայն հետաքրքրական է, որ այդ ամենը արվում է 44-օրյա պատերազմի օրերին։ Խոսքը գնում էր Երևանի Ադոնց փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքի մասին, մինչդեռ Ռուբինյանի ներկայիս բնակարանը գտնվում է Ավանում:

Մանրամասները Yerevan.today-ում

Լրահոս