ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել անհայտ անձի կողմից 2022թ հունիսի 07-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչի «List.am» հայտարարությունների կայքում տեղադրված մանկական մահճակալը գնելու պատրվակով, վերջինիս բանկային քարտի տվյալները նրանից ստանալու և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ քարտային հաշվից զգալի չափերի հասնող գումար հափշտակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով և 187-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
Նախաքննությունը շարունակվում է:
13