Այսօր հունիսի 30-ին ոստիկանության Սևանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում «Ալգա Պլյուս» ռեստորանային համալիրին հարակից ճանապարհի մայթեզրին շուրջ 2 օր է, սպիտակ գույնի Nissan մակնիշի ավտոմեքենա է կանգնած և մեքենայում դի կա:
Փրկարարները բացել են ավտոմեքենայի դուռը ու դուրս են բերել տղամարդու դի: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Սևանի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լիբանանի քաղաքացի, 51-ամյա Շահե Գ.-ն էր:
12