Օգոստոսի 6-ին, ժամը 10։34-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զովաբեր գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում։ Հայտնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ կուտակած գազից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է հյուրասենյակի և կից կառուցած ավտոտնակի միջնապատը (մոտ 10 քմ), վնասվել հյուրասենյակի գույքը․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Մ․ Հ․-ն (ծնված 2000 թ.) և Տ․ Մ․-ն (ծնված 2000 թ․) տեղափոխվել են Հրազդանի ԲԿ, այնուհետև Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։
11