NEWS.am-ը Դատախազությունից տեղեկանում է, որ որոշումներն ուղարկվել են քննիչին եւ հանձնարարություն է տրվել օրենքով սահմնանված ժամկետում նշված անձանց մեղադրանք ներկայացնել եւ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան: Բացի այդ, քրեական վարույթի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է նաեւ, որ առկա փաստերը վկայում են եւս երկու անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 2-րդ մասով (Հոդված 165. Անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը)հանրային քրեական հետապնդում հարուցելու բավարար հիմքերի առկայության մասին, ուստի քննիչին հանձնարարվել է քրեական վարույթ նախաձեռնել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածով եւ ձեռնմուխ լինել դրանում մեղավոր անձանց քրեական հետապնդում հարուցելուն ուղղված վարույթային գործողություններ կատարելուն:Նույն օրը քննիչի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ եւ նշված անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդություններ են ներկայացվել դատախազին, որոնք բավարարվել են:
Արդեն 26.08.2022թ. չորս անձ ձերբակալվել է երկուսը ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով, երկուսը 165-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական վարույթի նախաքննության մանրամասների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: