9 Սեպտեմբերի, 2022

 Դանիել Իոաննիսյանն ընդդեմ Արսեն Բաբայանի պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին գործով միջանկյալ որոշման դեմ բերված բողոքով վերաքննիչ դատարանում Դանիելը նորից պարտվեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

«Սա իմ դեմ հարուցված 2-րդ հայցով Դանիելի երկրորդ պարտությունն է:

Հատկանշական է, որ միջանկյալ ակտի բողոքարկման վարույթին այս փուլում ես չեմ մասնակցում: Նա պարտվում է նույնիսկ առանց իմ մասնակցության:
Դե պատկերացրեք ինչ կկատարվի, երբ ես մասնակցեմ դատաքննությանը:

Հ.Գ. Դանիելն ինձանից փոքր է 4 տարով: Ես ուրախ եմ, որ նա ինձ երիտասարդ է համարում»։

 

Լրահոս