5 Հոկտեմբերի, 2022
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Քանաքեռ նստավայր) նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, շարունակում է քննել քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության։

Ռ․ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը լրացուցիչ ապացույցներ է ներկայացրել դատարանին։ Ըստ նրա 2021 թ․ մարտի 1-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում ելույթ էր ունենում, Ռ․ Քոչարյանը դեռևս մեղադրվում էր 300․1 հոդվածով, և Փաշինյանն այդ ելույթով խախտել է նրա անմեղության կանխավարկածը։

Լրահոս