11 Հոկտեմբերի, 2022

Բաղդասարյանը մեղադրվում էր նաեւ յուրացում կատարելու մեջ, սակայն դատարանն այդ հոդվածով նրան արդարացրեց։ Նշանակված պատժում հաշվակցելով Լյովա Բաղդասարյանի նախաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու 3 ամիս ժամկետը դատարանը որպես վերջնական պատիժ է սահմանել ազատազրկումը 4 տարի 8 ամիս ժամկետով։

Լյովա Բաղդասարյանի պաշտպան Հրանտ Անանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ համաձայն չեն դատավճռի հետ եւ պատրաստվում է Վերաքննիչ դատարան բողոքարկել։

Հիշեցնենք, որ «Կոշ» ՔԿՀ նախկին պետ Լյովա Բաղդասարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ (2003թ) 311-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ ՔՕ 314-րդ (2003թ) հոդվածի 1-ին մասով եւ նույն օրենսգրքի (2003թ) 179-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով կաշառք ստանալու, պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակներով պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկատվություն ներառելու եւ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար:

Ըստ մեղադրանքի Լյովա Բաղդասարյանը մեղադրվում է քրեակատարողական հիմնարկում ազատազրկման ձեւով պատիժ կրող դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է ռեժիմի խախտման դեպքերը չարձանագրելու, շրջանառությունն արգելված իրեր հայտնաբերելուն ուղղված միջոցառումներ չիրականացնելու, որոշ դատապարտյալների համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար, քրեական հեղինակություն վայելող այսպես կոչված զոն նայող դատապարտյալ Հայկ Կարապետյանի, ինչպես նաեւ քրեական հեղինակություն վայելող Արսեն Հովհաննիսյանի կազմակերպմամբ հավաքագրված գումարներից ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿ հիմնարկի նախկին դատապարտյալ Արթուր Հովհաննիսյանի միջոցով, 2019թ․ սեպտեմբերի 17-ին Երեւան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցի 197 հասցեում գործող ավտոլվացման կետում ստացել է խոշոր չափերով 700,000 ՀՀ դրամ կաշառք, որից հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։

Լրահոս