16 Հոկտեմբերի, 2022

Հոկտեմբերի 16-ը Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության 4 ծառայողների ոստիկանության ավագ սերժանտներ` Շիրակ Համբարձումյանի, Գարիկ Դոլուխանյանի, Արեն Ասրյանի և սերժանտ` Իգոր Պողոսյանի հիշատակի օրն է: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նրանք անմահացել են 2020 թվականին Հադրութի շրջանի ազատագրման համար ընթացող թեժ մարտերի ժամանակ, ադրբեջանական զինուժի կողմից կիրառված անօդաչու թռչող սարքի հարվածից «Թութակ» կոչվող տեղամասում:

ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը համակարգի մի խումբ ծառայողների ուղեկցությամբ, այսօր հարգանքի տուրք են մատուցել, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել ռազմական գործողությունների ընթացքում անմահացած ոստիկանների շիրիմներին: Վերջիններս հետմահու պարգևատրվել են պետական ու գերատեսչական մեդալներով ու շքանշաններով, իսկ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով «Արիություն» մեդալով:

Խունկ և օրհնություն մեր հերոս եղբայրների անմահ հիշատակին: Լ

Լրահոս