ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտ է ներկայացրել առաջադրվելու ԱՄՆ նախագահական հաջորդ ընտրություններում որպես թեկնածու; Այդ մասին հայտնում է Reuters-ը համապատասխան փաստաթղթին հղումով։
ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն Թրամփն առաջադրված է Հանրապետական կուսակցության կողմից։ Սպասվում է, որ առաջիկայում նա հանդես կգա ելույթով, որում պաշտոնապես կհայտարարի իր որոշման մասին;
2024 թվականին երկրում նախագահական ընտրություններին մասնակցելու Թրամփի մտադրության մասին, չնայած Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության ոչ բարձր արդյունքներին, ավելի վաղ հաղորդվել էր։
6