ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց պետության կողմից նախատեսված ֆինանսական աջակցության համար դիմելու վերջնաժամկետն այսօր է։
Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել առցանց հարթակի միջոցով։
Աջակցությունը կլինի միանվագ դրամական օգնության ձևով
վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում
• հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում 150.000 դրամի չափով,
• հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում 300.000 դրամի չափով,
զոհված անձանց (այդ թվում անձի գտնվելու վայրն անհայտ) ընտանիքների դեպքում յուրաքանչյուր զոհվածի համար 3.000.000 դրամի չափով:
9