Նա նշել է, որ միգրանտների կողմից կատարված աղմկահարույց դեպքերն ու հանցագործությունները լայնորեն լուսաբանվում են, ինչն էլ «հանրության կողմից արդարացի պահանջ է ձևավորում՝ կարգուկանոն հաստատել միգրացիայի ոլորտում»։
«Անցյալ տարվա տվյալներով, անգամներով ավելացել է ՌԴ ՔԿ ուղարկված դիմումների թիվը (95-ից հասնելով 701-ի), դիմումները մանրամասն ստուգվում են, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ»,- ասել է Բաստրիկինը։
«Միգրացիոն բոլոր գործընթացները պետք է դրվեն պետական խիստ վերահսկողության տակ»,- հավելել է ՌԴ ՔԿ նախագահը։