2022 թվականի աշխարհի առաջնությունը Քաթարում արդեն դիտել է ավելի քան երկու միլիարդ հեռուստադիտող։
Այս մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։ «2022 թվականի աշխարհի առաջնությունը հեռուստատեսությամբ ռեկորդային թվեր ունի արդեն ավելի քան երկու միլիարդ հեռուստադիտող, ինչը անհավանական է: Խմբային փուլի վերջում հրապարակված թվերը ցույց են տվել, որ առաջին 48 հանդիպումներին ներկա է եղել 2,45 միլիոն մարդ։
Հույս ունենք, որ Աշխարհի առաջնությունը կշարունակվի և կավարտվի այնպես, ինչպես սկսվեց մեծ հաջողությամբ: Վստահ եմ, որ ամբողջ աշխարհում մենք կհասնենք հինգ միլիարդ հեռուստադիտողի նշագծին: Եթե խոսենք մարզադաշտերի հաճախելիության մասին, ապա գրեթե յուրաքանչյուր խաղում դրանք ամբողջությամբ լցվում են,- նշել է ՖԻՖԱ-ի նախագահը։
3