20 Հունվարի, 2023

Հունվարի 19-ին արտակագ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այնտեղ ծեծի է ենթարկվել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի դասակի հրամանատար 40-ամյա Ռոման Գևորգյանը։

Կայքի տեղեկություններով ժամը 22։50-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում ջոկի հրամանատար 41-ամյա Արտյոմ Հովհաննիսյանը և Ռ․ Գևորգյանը ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ 2 հոգի իրար հետ վիճաբանում են։ Ոստիկանները մոտեցել են վիճաբանող քաղաքացիներին և փորձել պարզել, թե ինչու են վիճաբանում և պահանջել դադարեցնեն վիճաբանությունը։

Սակայն նրանցից մեկը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյանքներ է հնչեցրել Ռ․ Գևորգյանի հասցեին, քաշել ուսադիրներից, ապա հարվածել ձախ աչքին։

Հարվածի արդյունքում աչքի շրջանում կապտուկ է առաջացել։

 

Լրահոս