Երեկ հունվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան Ա․ Ավետիսյան փողոցում դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել թիվ 2-րդ շենքի դիմաց, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Kia մակնիշի ավտոմեքենային։Օպերատիվորեն ժամանել է բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վարորդին տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը։Երևանի գնդի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը, նա Երևանի բնակիչ 56-ամյա Արմեն Խարազյանն է։Շամշյանի տեղեկություններով նա ԱՄՆ-ում Հայաստանի նախկին փոխդեսպանն է։