2 Փետրվարի, 2023

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վերջին շրջանում տարբեր հարթակներում հաճախ է խոսվում, որ հրապարակային գործունեության մեջ բավականին պասիվացել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ նախկին փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, որը բավականին ակտիվ էր ընդդիմության շուրջօրյա հանրահավաքների ժամանակ իր ուսերին կրելով պայքարի առաջնորդի «խաչը»։

Չնայած սոցիալական ցանցերում Սաղաթել յանը շարունակում է ակտիվ գրառումներ կատարել, այդ թվում Արցախի շրջափակման վերաբերյալ, սակայն նրա բացակայությունը նկատելի է առավել մասսայական միջոցառումներին, հատկապես, որ փաստացի փողոցը ազատ է պայքարի համար, բայց այդ բեռի ու պատասխանատվության տակ, կարծես թե, ոչ ոք չի ուզում մտնել:

«Փաստի» տեղեկություններով, պասիվությունը հարգելի պատճառ ունի Սաղաթելյանը վիրահատության է ենթարկվել և ընդամենը մի քանի օր առաջ է դուրս գրվել հիվանդանոցից։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա այս օրերին ակտիվ քննարկումների մեջ է քաղաքական ուժերի և գործիչների հետ»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս