«Իրավունք» թերթը գրում է.
«Գյումրիում հետընտրական կրքերը շարունակում են եռալ։ Թեև Մարտուն Գրիգորյանի թիմակիցները դուրս չգալով շեֆի խոսքից գնացին երկու ձայն ապահովեցին Վարդան Ղուկասյանի ընտրվելու համար, սակայն թիմում նրան չեն ներում։
«Մենք քո համար էինք վիզ դրել, մեր անձնական, բարեկամական կապերը օգտագործեցինք, հիմա մանթրաշ ենք մնացել մեր խաթեր ձայն քեզ ձայն տվողներին»,-անձնական զրույցներում երեսով են տալիս Գրիգորյանին։
Նույն աղբյուրների համաձայն` դա է պատճառը, որ Մարտունն օրեր առաջ հանդես եկավ պարզաբանումներով, քանի որ զգում է, որ թիմակիցների ներմանն այդպես հեշտ չի կարողանում արժանանալ»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում
51