13 Մայիսի, 2025

Ազգային ժողովում քննարկումների ընթացքում պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց ուղղեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատանքային առաջխաղացմանը։ Նա ներկայացրեց, որ Կոնջորյանի կինը աշխատում է «Հայփոստում» և վերջին երեք տարիների ընթացքում նրա աշխատավարձը զգալի աճ է գրանցել՝ 2021-ին կազմելով մոտ 6.8 միլիոն դրամ, 2022-ին՝ 9.5 միլիոն, իսկ 2023-ին հասնելով 10.5 միլիոն դրամի։ Թովմասյանը նաև նշեց, որ անցած տարի նա նշանակվել է «Հայփոստի» տնօրեն։»

Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք սա կարող է որևէ կապ ունենալ կոռուպցիոն գործընթացների հետ, և եթե Կոնջորյանը չլիներ իշխող խմբակցության ղեկավար, արդյոք նրա կինը կունենար նման կարիերային առաջընթաց։

«ՔՊ խմբակցության ղեկավար Կոնջորյանի կինը դարձել է «Հայ Փոստի» տնօրեն, կոռուպցիա չկա՞»,-հարցրեց Թովմասյանը  ՀԿ նախագահին:

Արթուր Նահապետյանը պատասխանեց, որ չի կարող մեկնաբանել ներկայացված հարցադրումը՝ նշելով, որ այն տվյալների վրա չի հիմնվում, որոնք կկարողանային վկայել կոռուպցիոն բնույթի որևէ հանցանքի մասին։ Նա ընդգծեց, որ եթե առկա են կոնկրետ տեղեկություններ կամ փաստեր հնարավոր հանցագործության վերաբերյալ, ապա անհրաժեշտ է դրանք պաշտոնապես ներկայացնել Հակակոռուպցիոն կոմիտե։

Լրահոս