6 Փետրվարի, 2023

Ազգային ժողովի վաղվա նիստի օրակարգում Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատագամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք նախագիծ կա, որոնցից մեկը քննվելու է գաղտնի։ Հիմնական զեկուցողը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է։

Քրեական գործերից մեկով, ըստ ԱԺ ներկայացված միջնորդագրի, ասվում է, որ Պաշտոնական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ԶԿԴ զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ հոդվածի 1–ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 179–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով հարուցվել է թիվ 90100119 քրեական գործը։

2019–ի փետրվարի 28–ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից նշված քրեական գործի կատարումը հանձնարարվել է ԱԱԾ քնչական դեպարտամենտին։

Այս գործով խոշոր չահաշահումներ են բացահայտվել, 2022-ին որպես մեղադրյալ է ներգրավվել նաև սփյուռքահայ գործարար, «Գլենդել հիլզի» սեփականատեր Վահե-Վասկեն Յաքուբյանը։

Քեական վարույթում ցուցմունք են տվել Սերժ Սարգսյանը, Էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Ներսիսյանը։ Շոշափվում են նախկին գլխավոր դատախազ, այդ պահին զինդատախազ Գևորգ Կոստանյանի անունը, ինչպես նաև Գագիկ Ջհանգիրյանի։

Մյուս գորրծով քննարկվում է Արարատի մարզում գտնվող «Երասխ 1» զորամասի տարածքների վաճառքի հարցը։

2022 թվականի նոյհեմբերի 15–ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2003 թվականի ապրիլի 18–ին ընդունված ՔՕ 308–րդ հոդվածի 2–րդ մասով, 179–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով և 190–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին և 3–րդ կետերով նախաձեռնված թիվ 58241722 քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արարատի Արմաշ համայնքի ղեկավարի 2005 թթ․ որոշումներով անհատույց ՀՀ ՊՆ–ին տրամադրվել նույն համայնքի 1.2 հա մակերեսով և 0.9 հա մակերեսեվ «հատուկ նշանակության» նպատակային նշանակություն ունեցող հողամասեր։

Այս գործով Սեյրան Օհանյանը, ըստ նախագծի, կատարել է վատնում։ Ըստ դատախազության շենք-շինությունները կադաստրային գներից անհամեմատ ցածր գներով «2009-ի հունվարի 13-ին կնքված պայմանագրերով ուղղակի վաճառքով համապատասխանաբար 4 և 2.5 մլն դրամով ՀՀ ՊՆ պաշտոնատար անձինք օտարել են ծառայողական ենակայության տակ գտնվող նույն նախարարություն բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց»: Մյուս գործը քննվելու է գաղտնի։

Լրահոս