Փետրվարի 11-ին, ժամը 07:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 39 հասցեի մոտակայքում գտնվող վագոն-տնակից ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:22-ին, մարվել 08:58-ին: Այրվել են վագոն-տնակի (27 քմ) փայտե կառուցատարրերը 9 քմ: