Վաղ առավոտից տեղեկություններ էին տարածվում, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել:
Լուրը Shabat.am-ի հետ զրույցում հաստատել են գլխավոր դատախազությունից:
Նախկին նախարարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վատնման, գույքի հափշտակման և պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեռևս հունվարի 20-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին էր ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր, որոնցից երկուսը քննարկվել է դռնփակ ռեժիմով, քանի որ գաղտիք էր պարունակում:
Իսկ արդեն փետրվարի 8-ին գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների հիման վրա Սեյրան Օհանյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից: