14 Մարտի, 2023

Երեւանի Ռոմանոս Մելիքյան և Տիչինա փողոցների խաչմերուկում կրակոցներ են հնչել, վիրավորել են 2 քաղաքացու 1 կին և 1 տղամարդ։

Shamshyan.com-ը գրում է, որ շտապօգնության բժիշկները Տիչինա փողոցի 20 տան մոտից հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու 1 կնոջ և 1 տղամարդու։ Նշված տան մոտ հայտնաբերվել են Lada և Opel մակնիշի ավտոմեքենաներ, դրսում էլ արնանման հետքեր և ատրճանակ:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները հայտնել են, որ վիրավորները ամուսիններ են, որոնց ամուսնալուծության հարցը դատարանում է։

«Նրանք բաժանված են։ Եվ այսօր ամուսինը Lada-ով եկել է նշված վայր, կանգնել Opel-ի առաջ, որը տաքսի է, իջել է ավտոմեքենայից և 2 կրակոց արձակել կնոջ ուղղությամբ, ապա 1 հատ էլ կրակել է իր վրա»,- ասել են ականատեսները։

Դեպքի փաստով սպանության փորձի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս