Նշենք, որ Լիլյա Հակոբյանը նախկինում զբաղեցնում էր ավագ բուժքրոջ պաշտոնը։
Նույն գործով ավելի վաղ կալանավորվել է Երևանի փոխքաղաքապետ, ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը,
«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ տնօրեն Բաբկեն Շահումյանը, իսկ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լուսինե Եղիազարյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է ընտրել տնային կալանքը։
Հիշեցնենք, որ մարտի 10-ին իրավապահները խուզարկություն են իրականացրել Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում Արսեն Թորոսյանի պաշտոնավարման տարիներին կորոնավիրուսի դեմ պայքարի թնթացքում հայտնաբերված մի շարք չարաշահումներին առնչվող քրեական գործի շրջանակներում։ Ընդ որում, քրեական գործը հարուցվել է շատ ավելի վաղ ավելի մեկ տարի առաջ Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների հիման վրա, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով գումարներ վատնելու կամ յուրացնելու և փաստաթղթեր կեղծելու առերևույթ հանցագործությունների դեպքի առթիվ, սակայն քննությանը նոր թափ հաղորդվել է միայն վերջերս: Քրեական գործով ձերբակալվել էին 11 անձ, այդ թվում Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ տնօրեն Բաբկեն Շահումյանը, «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լուսինե Եղիազարյանը, այլ բժիշկներ։