Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն իշխանության ՄԻՊ թեկնածուն ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մտերիմ ընկերուհի, Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյաննն է:
ArmLur.am-ը տեղեկացել է, որ այսօր ժամը 17:00-ին ՔՊ խմբակցության անդամները կհանդիպեն ՄԻՊ թեկնածուի հետ, սակայն հաշված թվով պատգամավորներ գիտեն, թե ով է թեկնածուն: Նա հենց Անահիտ Մանասյանն է:
ArmLur.am-ը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն պարզելու լուրի իսկությունը, որտեղից ոչ հաստատեցին, ոչ էլ հերքեցին ՄԻՊ թեկնածուի մասով Մանասյանի մասին տեղեկությունը: Այսինքն թեկնածուն հենց Մանասյանն է, որը գաղտնի է պահվում նաև ՔՊ-ականներից: