26 Մարտի, 2023

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 06։30-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սևան համայնքի Նորաշեն բնակավայրի դիմաց, Սևանա լճի ափին գտնվող «Գեղամա աշխարհ» կոչվող հանգստյան գոտու առանձնատներից մեկը, որտեղ մուտքի մոտ հայտնաբերել են տղամարդու դի։

Ըստ նախնական տեղեկությունների տղամարդը մահացել է շմոլ գազի թունավորումից։

Մինչ դեպքի վայրում քննիչները զննություն էին կատարում, ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ​ ավագ օպեր-լիազոր Մհեր Հակոբյանի գլխավորությամբ, ​ պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 47-ամյա Արթուր Մկրտչյանն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վերջինս նշված հանգստյան գոտու սեփականատերն էր։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս