29 Մարտի, 2023

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը գրել է․ «Ի՞նչ մակարդակի «տաղանդ» է պետք ունենալ, որ Հայաստանի նման երկիրը, որը կանգնած է լրջագույն մարտահրավրների առաջ, կարողանալ մտցնել Պուտինի ձերբակալման թեմայի մեջ: Ո՞նց է, էլի դա հնարավոր: Սա դեռ ծաղիկներն են ավելի վատ ազդակներ էլ կստանանք, բայց հարցն անգամ սա չէ, այլ, թե բացի հերթական պրոբլեմը ստեղծելուց, ի՞նչ ստացանք: Ամեն տեղ մեզ մեջ գցելը պարտադիր է՞:

Հ.Գ. Անիմաստ քֆուր տալը տղամարդկության հետ կապ չունի, անգամ, եթե դրա համար բերանիդ չես ուտում: Էլ չասեմ, երբ «բերանին ուտելն» էլ չի ուշանում:

Հ.Գ.2 Գրառումն այն մասին չէ, որ սննդի անվտանգության ու վերահսկողության խնդիր չունենք»:

Բաբկեն Պիպոյանի ֆեյսբուքյան էջից

Լրահոս