ԱԺ-ում այսօր տեղի ունեցած միջադեպի մասնակից, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Մհեր Սահակյանը 72 ժամով ձերբակալվել է:
Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է վերջինիս փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով պատգամավորն այժմ գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժնում, շուտով հավանաբար կտեղափոխվի Երևանի քննչական բաժին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել:
8