3 Ապրիլի, 2023

Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ից  Արցախի Հանրապետության շրջափակման պատճառով շարունակվել է խաթարված մնալ բիզնեսի բնականոն գործունեությունը կապված հումքի, նյութերի, ապրանքների ներկրման, արտադրանքի արտահանման, ենթակառուցվածքների խափանումների և մի շարք այլ խնդիրների հետ, ինչն իր հերթին բացասական ազդեցություն է թողել 2023 թվականի առաջին եռամսյակի բյուջեի եկամուտների հավաքագրման ցուցանիշի վրա։ Տեղեկանում ենք Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից։

Նախնական տվյալներով 2023 թվականի առաջին եռամսյակում ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել 6 միլիարդ 365,7 միլիոն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր, որը պլանավորված 9 մլրդ 200 մլն դրամ ցուցանիշի նկատմամբ կազմել է 69.2 տոկոս կամ պակաս 2 մլրդ 834.3 մլն դրամով:

Հավաքագրված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թերակատարվել են 31,8 տոկոսով կամ պակաս է հավաքագրվել 2 մլրդ 963.4 մլն դրամ:

Լրահոս