ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը մեկնաբանել է
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի գրառումը գրելով. «Որևէ օլիմպիական մարզաձևի մայրցամաքային առաջնություն (Եվրոպա,Ասիա…) նման ճոխությամբ չեն անցկացնում: Չկա նման նախադեպ: Միշտ անում են գեղեցիկ, ճաշակով փոքրիկ միջոցառում հիմնականում մրցումները սկսելու հաջորդ օրը (կախված մարզաձևից մի փոքր կարող է տարբերվել…): Սրանց մոտ «Хлеб и зрелище» վիճակն է, էլ չասեմ, որ կգա ժամանակ, երբ անհրաժեշտ կլինի ստուգել, թե ինչպես են արվել այդ ծախսերը… «Փողի պակաս չունենք»-ը դարձել է քպ լոզունգը: Մենակ թե «չգիտես ինչու» պետ. պարտքը դարձել է 11մլրդ $…
հ.գ. 2 օրից կկիսվեմ Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության կադրերով (Խորվաթիա) , 2 շաբաթից էլ Պանամերիկայի (Արգենտինա), կհամեմատեք:
հ.գ.2 Օլիմպիական վարկանիշով ըմբշամարտ մարզաձևը ծանրամարտից բարձր է…»:
9