Հատուկ տգետների համար մի փաստ ասեմ, որը, վստահ եմ, մեր «երիտհայ իշխանավորները» չեն իմանում: 1920-ններին, երբ Թուրքիան Խորհրդային Միությանը դիվանագիտական նոտա է հղում այն հարցի վերաբերյալ, որ Խորհրդային Հայաստանի զինանշանի վրա պատկերված է Արարատը, որն իրենց տարածքում է գտնվում, ԽՍՀՄ նախկին արտգործնախարար Չիչերինը պատասխանել է. «Իսկ ինչու է Թուրքիայի զինանշանի վրա կիսալուսին պատկերված, Լուսինն էլ հո ձերը չէ»:
Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից