ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․
«Իմ սիրելի երեխաներ, ՀՌՀ ուսանողներ և շրջանավարտներ,
Ես ձեզ մեծ խնդրանք ունեմ, գուցե իմ վերջին խնդրանքը. վաղը մի՛ հավաքվեք: Ես ձեր հարցերից կպատասխանեմ գլխավորին այո, ես հեռանում եմ, դա իմ որոշումն է: Դուք գիտեք, որ եթե ես ցանկանայի մնալ, ես կմնայի չնայած նույնիսկ «երիտասարդ բարեփոխողների» տիտանական ջանքերին։
21 տարի ես ձեզ սովորեցրել եմ պաշտպանել ձեր ազատությունը, և կարծում եմ, որ ես լիովին արժանի եմ այսօր ունենալու իմ սեփական ազատությունը։
Նշենք ՀՌՀ ՈՒԽ-ն ավելի վաղ հայտարարություն էր տարածել Արմեն Դարբինյանի հետ հանդիպելու պահանջի մասին:
Հիշեցնենք Հայ-Ռուսական համալսարանում օրերս անցկացվում էր ստորագրահավաք Ընդհանուր ժողովի նիստը գումարելու և Համալսարանի գործադիր մարմնի Ռեկտորի, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով: