Հեղինակ Ժաննա Անդրեասյան
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այսօր նախարարության թիմով մաքրել ենք Առինջի Խաչքարերի դաշտ հուշարձանը։
Այստեղ 218 խաչքարեր կան, խաչքարերից մեկը 1266 թվականով թվագրված, ցուցադրվում է Լուվրում։
Նորատուսից հետո երկրորդն է խաչքարերի թվով։ Պահպանվել են նաև հին եկեղեցու և մատուռի ավերակները։
Մեր կողքին այնքան արժեքավոր հուշարձաններ ունենք, որոնց մասին նույնիսկ չգիտենք»։
16