5 Հունիսի, 2023

Politik.am-ը գրում է.

Հունիսի 3-ին Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Թուրքիայի նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությանը։ Անկարայից տարածվող կադրերը շոկային էին Փաշինյանը կարծես հայտնվել էր իր սրտի միջավայրում։

Լուսանկարներից մեկում Փաշինյանը պատմություն է պատմում, որի ժամանակ լիաթոք ծիծաղում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա կինը, Թուրքիայի նախկին վարչապետ Յլդըրըմը և այլ թուրք պաշտոնյաներ։ Մեկ այլ տեսարանում Փաշինյանը երջանկանում է, երբ Էրդողանը ձեռքով բարևում է իրեն։ Պարզվում է Անկարա Փաշինյանը դատարկաձեռն չէր գնացել։

Ըստ շրջանառվող լուրերի Փաշինյանը իր հետ Անկարա է տարել նաև Էրդողանի դիմապատկերով գորգ, որն անձամբ Թուրքիայի նախագահին է փոխանցել։ Գորգի վրա նաև թուրքերեն գրառում է եղել։ Էրդողանը սիրում է գերգեր նվեր ստանալ Տեղեկատվությունը փորձեցինք ճշտել վարչապետի պաշտոնը զբաղեցնողի աշխատակազմից, սակայն մեր տասնյակ զանգերն այնպես էլ անպատասխան մանցին։

Մեր աղբյուրների պնդմամբ Փաշինյանի համար խիստ կարևոր է եղել Էրդողանի երդմնակալությանը մասնակցելը։ Նա վստահ է եղել, որ Էրդողանի երդմնակալությանը մասնակցելով ավելի կամրացնի իր դիրքերը և կվայելի Թուրքիայի ամուր աջակցությունը։

Լրահոս