Այս առիթով իրավապահ համակարգում խառնված են: Պարզվում է օրերս ուշագրավ բացահայտում է եղել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն օրերս իրավապահները Աբովյան քաղաքի ճանապարհին ձերբակալել են ՀՀ ուժային կառույցներից մեկում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձի որդու, որի մեքենայի մեջ եղել է մոտ 240 պարկ թմրանյութ: Վերջինս, ըստ լուրերի, թմրանյութը տեղափոխում էր Երեւան:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն պաշտոնատար անձի որդուն կալանավորել են: Իսկ թե ով է պաշտոնատար անձը, առայժմ չենք հրապարակում, որպեսզի ընթացող նախաքննությանը չվնասենք, եւ ողջ շղթան բացահայտվի: Առաջիկայում նաեւ պաշտոնյայի ու նրա որդու անունը կհանրայնացնենք։
Ամբողջությամբ հոդվածը «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։